Մարտական ուղի

Դնեպրիկ Սուրենի Բաղդասարյանը այն եզակի սպաներից էր, ով 1989թ. սեպտեմբերի մեկից քիմիական տեխնիկումում մարտական պատրաստություն էր ուսուցանում կամավորական ջոկատներին, որոնց կազմում էին Լեոնիդ Ազգալդյանի, Աշոտ Նավասարդյանի, Աղասի Արշակյանի, Կոնդի Վաչագան Չիբուխչյանի, «Մուսալ լեռ» Հայորդ նախագիծ ինստիտուտի ջոկատները։ «Մուսալ լեռի» ավագն էր Վլադիմիր Գրիգորյանը, Հ.Հ.Շ-ի ջոկատի ավագն էր Վոլոդյա Հովհաննիսյանը:
1990թ-ին ստեղծում է «Հատուկ Գունդը», որի հիմնական հիմնադիրն է եղել իր կողմից պատրաստված Կոնդի հետախուզության վաշտը՝ ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի և Սուրեն Կարապետյանի գլխավորությամբ:
1990թ-ի փետրվարի 26-ին կազմակերպում է «Բարձրունու» կողմից ադրբեջանական Բյուրմանչաթախի հրետակոծումը և գրավումը, ղեկավարում «Մեծն Տիգրան» զորամիավորումը:
1990թ-ից եղել է «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հրամանատարի խորհրդատու:
1991թ-ի ապրիլի 25-ին ստեղծվում է ՀՀ Սպաների Միությունը, որի նախագահ ընտրվեց Դ.Բաղդասարյանը:
1991թ-ի ապրիլի 28-ին Տավուշի մարզի գյուղ Պառավաքարի «Օղակ» օպորացիայի ժամանակ հակահարված է տալիս խորհրդային զորքերի զինված վաշտի դեմ: Դա կանոնավոր ջարդի միակ օրինակն էր Արցախյան պատերազմի տարիներին։
ՀՀ Գերագույն խորհրդի, Պաշտպանության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նախագահ Վ.Սարգսյանի կողմից Դ. Բաղդասարյանը որպես լիազորված անձ նշանակվում է պաշտպանության կոորդինացիոն կոմիտեի ներկայացուցիչ և լիազորված անձ՝ զբաղվելու պաշտպանության կանոնավորման հարցերով:
1991թ-ի մայիսին կազմակերպում է Բաղրամյանի շրջանի Քարակերտ գյուղի տղաներից հրետանավորների ջոկատ, որոնց հետ տարբեր շրջաններում պատերազմական ակտիվ գործողություններ է կատարում:
1990թ-ի մայիսին մարտական գործողություններ կատարելիս գերի է ընկնում Նախիջևանի շրջանում, ազատվում 1990թ-ի դեկտեմբերին:
1991-1992թթ ամենաակտիվ մասնակցությունն է ունենում Շահումյանի շրջանի մարտերին և մարտի ժամանակ ծանր վիրավորվում։
1992թ-ի ապրիլի 22-ից մայիսի 14-ը անձամբ ղեկավարում է Լաչինի մարտերը, ինչը նպաստում է Շուշիի ազատագրմանը:
1992թ-ի մայիսի 15-ից հունիսի 22-ը մասնակցում է Կապանի պաշտպանությանը:
1992թ-ին Վ.Սարգսյանի հրամանով Մայրաքաղաքային գնդում զբաղվում է «մահապարտների» պատրաստմամբ: