Բերձորի Ազատագրման 22-ամյակը

1992թ․ մայիսի 18-ին ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի և կամավորական ջոկատների կողմից տեղի է ունեցել Լաչինի ռազմական գործողությունը, որի ընթացքում ազատագրվել է Լաչինը (այժմ՝ Բերձոր)։ Այդ գործողությանը մասնակցած «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հրամանատարի տեղակալ Սուրեն Կարապետյանը «Կենտրոն» Հեռուստատեսության «Սկսենք Նորից» 19.05.2014 հաղորդման ընթացքում ներկայացնում է ռազմական գործողությունների ընթացքը և իր հրամանատար Դնեպրիկ Բաղդասարյանի վճռական դերակատարումը այդ գործողությունների ժամանակ։

Հաղորդման ամբողջական տարբերակը կարող եք դիտել այստեղ՝ http://kentron.tv/index.php/am/programs/entertaining/begin-again/item/4949-sksenq-19-50-14.html