Միջոցառում նվիրված Դնեպրիկ Բաղդասարյանի ծննդյան 84-ամյակին

«2013թ հոկտեմբերի 12
Այս տարի հոկտեմբերի 29-ին լրացաւ հայ հրետանու մեծ վարպետ, Լաչինն (Բերձոր) ազատագրող, ազատագրական պայքարի ակունքում կանգնած խորհրդային բանակի սպայ Դնեպրիկ Բաղդասարէանի 84 ամէակը: Միջոցառումը սկսուեց Եռաբլուրից․ Եռաբլուրում էին հայ հրետանու հսկայի հարազատնները, Երեւանի տնտեսաիրաւագիտական համալսարանի դասախօսական կազմը, խորհրդային բանակի սպաների միութէան անդամները, մարտական ընկերները եւ ուղղակի տեղէակ անձինք: Խօսք ասաց հերոսի ընկեր, պատերազմի տարիներին հրետանային եւ մարտական պատրատութէամբ զբաղուած գնդապետ Լեռնիկ Ղազարէանը: Նա նկարագրեց այն նուիրումն ու անձնուիրութիւնը, որով առաջնորդւում էր հայրենիքի ազատագրման յենասիւներից մէկը` մեր հերոսը: Ելոյթ ունեցան եւ մարտական դիրքերի ծանր պայմաններն ու դժուարութիւնները կիսած, մարտական կարեւորգոյն առաջադրանքներ կատարած զինակիցները` նրա մարտական որդիները: Առանձնայատուկ հետքրքրական էր այն հանգամանքը թէ այդ հզոք ռազմիկն ինչպիսի ծնողական պատասխանատուութէամբ է վերաբերուել իր զինուորների կէանքին, թէ ինչպիսի հայրական վերաբերմունքի յուշ է թողել նրանց հոգիներում: Յիշում էին նաեւ թէ 60-ամէայ տարեց անձնաւորութիւնը ինչպիսի պատրաստակամութէամբ էր մարտի ելնում, յաճախ չթողնելով երիտասարդներին մօտենալ թնդանօթին, մանաւանդ մարտի ամենավտանգաւոր եւ թէժ պահերն: Բանախօսների շարքում էր նաեւ նրա դասախօսական գործունէութէան ժամանակաշրջանի գործընկերներից, ովքեր նշեցին թէ ինչ մանրակրկիտութէամբ եւ ճշգրտութէամբ էր վերաբերւում իր դասաուանդած «Պետութէան եւ իրաւունքի տեսութիւն» առարկային: Մի խօսքով տպաւորութիւնը ոչ մի տարակուսանք չէր թողնում որ գործ ունենք ազնիւ ու ասպետական վարքի ու գործի տէր անձնաւորութէան հետ: Հազար փառք մեր ընկած եւ ողջ ու առողջ մեր կողքին ապրող հերոսներին, հազար երանի այն ազգին ով իր պատմութէան մէջ ունի Դաւիթ-Բեկ, Գեւորգ Չաուշ, Գարեգին Նժդեհ, Լէոնիդ Ազգալդէան, Դնեպրիկ Բաղդասէան, իսկ մշակոյթի ոլորտում` Մաշտոց, Անյաղթ, Շիրակացի, Նարեկացի եւ վերջիվերջոյ Կոմիտաս:»