Շահումեանի պաշտպանութիւնը եւ կանխորոշուած ողբերգութիւնը

Արցախեան գոյամարտի պատմագրութիւնը կ’ամփոփուի ապագայում: Սակայն, այսօր անհրաժեշտ է ճիշտ լուսաբանել եւ մեկնաբանել այդ գոյամարտի կարեւորագույն պահերը, յատկապէս այնպիսիք, որոնք կապուած են հազարաւոր մարդկանց բախտի եւ ճակատագրի, արժանապատւութեան հետ: Արցախեան գոյամարտը ի շարս այլ առանձնայատկութիւնների աչքի է ընկնում անբացատրելի եւ տարօրինակ շրջապատկերով, անկիւնադարձային բեկումներով, որոնց հետեւանքով յաղթող կողմը յաճախ յայտնւում էր պարտութեան եզրին:
Հրապարակուող յօդուածը որոշակի լոյս է սփռում Շահումեանի պաշտպանութեան եւ պարտութեան ցաւալի իրողութեան վրայ: Այնուամենայնիւ, մէկ մարդու տեսածն ու նկարագրածը ի զօրու չէ սպառելու երեւոյթը: Ցանկալի է, որ Շահումեանի դէպքերին ականատես ու մասնակից ընթերցողները իրենց տպաւորութիւններն ու տեսակէտները փոխանցեն խմբագրութեանը պատկերացումը ամբողջացնելու համար:
… 1991թ. Սեպտեմբերին Շահումեանի ղեկավարութիւնը խնդրեց ինձ գալ իրենց շրջան և հակառակորդից զաւթած ԿՍ-19 հրանօթներից կանոնաւոր հրետանային ստորաբաժանում ստեղծել: Դրանից բացի ես պիտի ղեկավարէի «Մեծն Տիգրան» զօրամիաւորումը, որը ստանձնել էր Էրքէջի տարածքի պաշտպանութիւնը:
Համարեա եօթ ամիս (2.10.1991-19.04.1992) եղել եմ Շահումեանում եւ քաջ գիտեմ, թէ ինչպէս էր կազմակերպուած շրջանի պաշտպանութիւնը, եւ ինչու այն յանձնուեց հակառակորդին:
Շահումեանի շրջանը Արցախի հիւսիսարեւմտեան դարպասն է, որի կարեւոր ռազմավարական նշանակութիւնը շատ լավ էր գիտակցում շրջանի ղեկավարութիւնը` Շահէն Մեղրեանի գլխաւորութեամբ: Շահէնը օժտուած, բազմակողմանիօրէն զարգացած անհատականութիւն էր: Կազմակերպչական ունակութիւններով, հմայիչ մարդկային յատկանիշներով եւ յաջողութեամբ էր ղեկավարում ֆիդայական ինքնապաշտպանութիւնը դիրքային հակամարտութեան պայմաններում: Բայց Շահէնը ֆիդայական առաջնորդ էր եւ գլխաւոր շտաբը պէտք է որ լաւ գիտակցէր նրա ռազմական կարողութիւնների չափն ու սահմանը ու բացառիկ ռազմավարական նշանակութիւն ունեցող շրջանի պաշտպանութեան կազմակերպման ծանր գործը չբաչդէր միայն նրա ուսերին ու ինչպես միշտ` իրեն հեռու պահեր պատասխանատւութիւնից: բոլորովին պատահական չէ, որ Յունիսի 12-ին նա յայտնուեց այն հովւի վիճակում, որի հօտը ցրեցին սոված գայլերի ոհմակները, բայց նրանից ոչինչ չէր կարելի պահանջել, որովհետեւ տէրը չէր ապահովւել նրան գայլխեղդներով:
50 կիլոմետրանոց ճակատի գիծը պահելու համար Շահէնը երբեք 300 հոգուց աւել զինված մարտական անձնակազմ չի ունեցել: Մեր դիրքերի ու պահակակէտերի միջեւ գոյացել էին անպաշտպան երկարաձիգ տարածքներ, որոնցով թշնամին ցանկութեան դէպքում կարող էր ներխուժել շրջանի խորքը:
Հաշուի առնելով իմ ոչ պաշտօնական կարգավիճակը` ես չէի խառնւում տեղական ղեկավարութեան գործերին, սահմանափակւում էի խորհուրդներով, որոնց պիտանիութիւնը կախուած էր Շահէնից: Ինձ մնում էր անել հնարաւորը, իսկ շատ դէպքերում անհնարին թուացող պաշտպանութեան բազմաթիւ թերութիւնները հրետանու ու նպատակասլաց գործողութիւններով հակակշռելու համար:
Շրջանի պաշտպանութեան վիճակը անմիջապէս մարտերում մանրակրկիտ ուսումնասիրելուց եւ այն անբաւարար գտնելուց յետոյ երկու օրով եկայ Կենտրոն` հրետանային զինապաշար հայթայթելու ու շրջանի պաշտպանութեան վիճակի մասին իմ անձնական կարծիքը կենտրոնի գործիչներին յայտնելու համար:
Հոկտեմբերի վերջերին իմ հանդիպումը գլխաւոր սպայակոյտի (կոմիտէի) գործիչների հետ, որոնց մօտ ես նկատում էի անտարբերութիւն ու հակատրամադրուածութիւն իմ հարցադրումներին, վերջացաւ ուժեղ վիճաբանութեամբ, որից յետոյ իմ եւ «Գուրգեն»ի միջեւ «սեւ կատու» անցաւ:
Այնուամենայնիւ, ես նրան նախազգուծացրեցի, որ գարնանը պէտք է թշնամու լայնածաւալ յարձակման երրորդ ուժի գործուն մասնակցութեամբ եւ առաջարկեցի, գոնէ նուազագոյնը. 1. շրջանում անյապաղ ստեղծել 5-6 արհեստավարժ սպաներից բաղկացած կայուն դաշտային սպայակոյտ, որին յանձնարարուի պաշտպանութեան վերակարգաւորումը ու մարտական գործողութիւնների ղեկավարումը, 2. զինեալների թուաքանակը հասցնել 1200-ի, տեղական պահեստազօրի հաշուին` նկատի ունենալով ամբողջ բնակչութեան ներկայութիւնը շրջանում, ապահովել այդ անձնակազմը համապատասխան սպառազինութեամբ, 3. արգելել տեղական բնակչութեան թալանով զբաղւող ու տեղական ղեկավարութեանը չենթարկուող ջոկատների մուտքը շրջքն, 4. առանձնայատուկ նշանակութիւն տալ վառելանիւթի եւ հրետանային զինապաշարի մատակարարմանը:
Կենտրոնի ցանկութեան դէպքում այդ բոլոր միջոցառումները կարելի էր կարճ ժամանակում իրականացնել, բայց այդ ցանկութիւնը բացակայում էր, եւ հէնց այստեղից է սկսում Շահումեանի կործանումը:
Եթէ կենտրոնը բարեհաճեր ինձ տալ համապատասխան լիազօրութիւն, ես կարող էի սպաների միութեան ռազմագետների ներգրավել գործին եւ ապահովուել վերը նշուած միջոցառումների իրագործումը ու շրջանի անառիկութիւնը նոյնիսկ երրորդ ուժից: Բայց դրա համար անհրաժեշտ էր պետական մօտեցում: սպաների միութիւնը, որն ստեղծուել էր երկրի պաշտպանութեանը ծառայելու համար եւ ռազմագետների հզօր ներուժ ունէր, չգիտես ինչու, չէզոքացւում եւ անուշադրութեան էր մատնւում, եւ մենք ստիպուած էին գործել ինքնուրոյն:
Ես մշտական շփման մեջ էի շրջանի բոլոր բնակավայրերի բնակչութեան հետ: Մարդիկ չէին ուզում լքել իրենց օջախները, այլ զենք էին պահանջում պաշտպանուելու համար: Բայց զէնք չկար: 1991թ. Դելտեմբերին կենտրոնից Շահէնի բերած զենքը բավարարեց միայն գործող ջոկատներում որսորդականը մարտականով փոխարինելու համար:
Կենտրոնը չափազանց վատ էր մատակարարում վառելանիւթով ու հրետանային զինապաշարով: Դա յաճախ էր մեզ անտանելի վիճակի մեջ գցում եւ ստիպում մարդիկ ուղարկել «մայր ցամաք»` այստեղից-այնտեղից վառելանիւթ ու արկեր հայթայթելու համար, իսկ ՀՀՇ-ի «սպարապետներից» մեկը` Ալիկ Պետրոսեանը, օգտուելով իմ բացակայութիւնից, սպաների միութեան կողմից Շահումեանի համար ձեռք բերած երկու տոննա բենզին է բռնագրաւում իր կարիքների համար:
Որպէսզի Շահումեանի անկման հիմնական պատճառները հիմնաւորուած լինեն, ես ստիպված եմ ընթերցողին մտօք մի քանի մարտական գործողութիւնների մասնակից դարձնել:
Նոր տարուայ գիշերը օգտուելով մեր հերթական ջոկատի մարտիկների անուշադրութիւնից, հակառակորդին յաջողուեց անսպասելի յարձակումով գրաւել Ջանբազի դիրքերը, խոշտանգել ու գլխատել մեր զոհուած մարտիկների դիակները: Այդ դիրքերի յետգրաւման համար Բուգլուխ տարածք տեղափոխեցին Կարաչինարի հրանօթներից մէկը ու գործողութեան նախօրեակին «Մեծն Տիգրան»ի տղաների բերած 30 արկը: Լուսաբացին հարուածեցինք թշնամուն, որը չդիմանալով դիպուկ կրակին, նահանջեց, իսկ մեր հետեւակը խիզախ «բեխաւոր»ի գլխաւորութեամբ վերից վար շեշտակի գրոհով յետ գրաւեց կորցրած դիրքերը: Մի քանի դիպուկ կրակոցներով լռեցնելով թշնամու հրետանին` սկսեցինք կրակով հետապնդել դէպի Գետաշէն գնացող ճանապարհով խուճապահար փախչող սեւ համազգեստով ասկեարներին: Բարենպաստ պայմաններ էին ստեղծուել թշնամու այդ կարեւոր յենակէտը գրաւելու համար, ինչը իր հերթին ստիպելու էր հակառակոչդին թողնել Թոդանը: Դա մեծ մարտավարական յաջողութիւն կը լինէր, բայց չեղաւ` նախ գործողութեան համար հաւաքուած ամենամարտունակ ուժը համեմատաբար փոքրաթիւ էր, եւ երկրորդ` վերջացան մեր արկերը: Հետեւակը չէր կարող չափազանց դժուարին տեղանքում առանց հրետանու օժանդակութեան զարգացնել ձեռք բերած յաջողութիւնը:
Համոզուած եմ, եթե չլինէր կենտրոնի քօղարկուած անտարբերութիւնը Շահումեանի նկատմամբ, մենք արկերի բախտորոշ պակաս չէինք ունենա:
Մի ուրիշ անգամ հակառակորդը սկսել էր Մանաշիդի դիրքերի սաստիկ հրետակոծումը: Բոլոր նշանները առկայ էին, որ թշնամին փորձելու է մի քանի զրահամեքենայի օգնութեամբ գրաւել գիւղը: Ես սոլիարաիւղ պահանջեցի` Բուզլուխի հրանօթը Էրքեջի տարածք տեղափոխելու ու թշնամու յարձակումը կասեցնելու համար: Մի շաբաթ էր, ինչ շրջան վառելանիւթ չէր մտնում: Նոյնիսկ Շահէնը չակարողացաւ 40 լիտր սոլիարաիւղ գտնել ինձ համար: 40 լիտր սոլիարաիւղի պատճառով այրուեց Մանաշիդը, որի բնակչութեան մի մասն արդէն վերադարձել էր ազատագրուած գիւղը:
Մի քանի օր յետոյ թշնամին, իհարկէ, արժանի փոխյատուցում ստացաւ: Մենք գիտէինք, որ Թոդանի մօտակայքում գտնուող լեռնագոգերից մէկում է գտնւում թշնամու Գետաշէնի ենթաշրջանի սպայակոյտն ու նիւթատեխնիկական պաշարը: Այդ նշակէտի ճիշտ տեղը քարտէզի վրայ որոշելու համար հարկ եղաւ համարձակ շրջանցել Բուզլուխ գետի կիրճով դէպի հակառակորդի թիկունքը: Պարզւեց, որ նշանակէտը հրետանու համար անբարենպաստ դիրքում է: Հրետանային այդ բարդ խնդիրը հնարաւոր էր լուծել ականանետով, որից զրկուած էինք, կամ միայն ՕՖ-32 նուազեցուածլիցք ունեցող արկերով, որոնցից ընդամէնը երկու հատ ունէինք: Բայց Աստուած ինձ հետ էր, եւ երեւի նա էր ինձ դրդում այդ գործը կատարել: Յաջողուեց առաջին իսկ արկը մխրճել սպայակոյտի սիրտը` վառելանիւթի մի մեծ պահեստի մեջ: Օդ բարձրացաւ միջուկային պայթունին բնորոշ կրակի մի ահռելի սիւն, մօտ 200 մետր տրամագծով ու 500 մետր բարձրութեամբ` այստեղից բխող հետեւանքներով` Մանաշիդի հրկիզողների եւ նրանց հրամանատարութեան համար, որոնց «հերոսական» վախճանի մասին հաղորդեց Ազերինֆորմը:
Յաջորդ դրուագը հիմք է տալիս մտածելու դաւաճանութեանը համարժէք ծայրայեղ անպատասխանատւութեան մասին:
1992թ. Փետրուարի 12ին հակառակորդը, իսկ աւելի ճիշտ ռուսական 4րդ բանակի հրթիռային հրետանին, կռիւների ընթացքում առաջին անգամ, երեք ԲՄ-21ից հուժկու հարուած հասցրեց շրջկենտրոնին: Երկու օրուայ մեջ 240հրթիռ բաց թողնուեց: Ոչ մի արկ չունէինք, իսկ կենտրոնը բանի տեղ չէր դնում մեր պահանջները:
Շահէնն ու «Բեխաւորը» զեկուցեցեին կենտրոնին եւ պահանջեցին արագացնել արկերի ուղարկումը: «Գուրգեն»ից ստացան պատասխան. «Խուճապի մի մատնուէք եւ «ալազան»ը «գրադ»ի տեղ մի դրէք»: Պարզուեց, որ մանրախնդիր բնաւորութեան տէր «Գուրգեն»ը զուրկ չէ հումորի զգացումից: Պարզ էր նաեւ, որ մեր գործը դէմ էր առել բութ պատին: Ես ստիպուած էի «Բեխաւոր»ի հետ միասին բաց կապի մեջ մտնել «հումորիստ»ի հետ ու ամէն ինչ բացատրել, բայց համոզուած չլինելով, որ նա ամէն ինչ կը հասկանայ, նոյն օրը «գրադ»ի չպայթած արկը սեփական ձեռքերով հանեցի, փոթեթաւորեցի ու արշաւային մասի խողովակների հետ միասին ուղարկեցի անհավատին եւ 7րդ բանակի հրամանատարութեանը:
Դրանից մի քանի օր յետոյ լուր բերեցին, որ ստացուել է 20 արկղ արկ: բացեցինք արկղերը եւ նրանց մէջ յայտնաբերեցինք «ռապիրա» կոչուող հրանօթի գեղեցիկ արկերը, որոնք մեզ պէտք չէին: նորից կապուեցինք կենտրոնի հետ, «երախտագիտութիւն» յայտնեցինք ու պահանջեցինք վերջ տալ խայտառակութեանը, յուշեցինք «Գուրգեն»ին, որ իր սպայակոյտից խելքը գլխին ու գործից հասկացող մի մարդ նշանակի «նիւթական արժէքներ» առաքողների վրայ մասնագիտական վերահսկողութեան համար: Իսկ առաքողը Ալիկ Պետրեսյանն էր:
Պատկերացրէք, որ դրանից յետոյ մեզ նորից երեք անգամ ուղարկում են նոյն տիպի 63 արկղ: Այդ բոլոր արկղերը (186 հատ) նուեր մնացին ազերիններին շրջանի ՆԳ բաժանմունքի շենքում ու Խարխափութի գոմերից մէկում:
Ես առաջարկեցի Շանէնին խնդիրներին ինքնորոյն լուծում գտնել: Հրամանատարների խորհրդում որոծուեց, որ Շահէնը եւ իմ օգնականներից մի քանիսը մեկնեն` մատակարարումը կագաւորելու համար: «Մեծն Տիգրան»ի մարտիկների ու Քարակերտի իմ հրետանաւորների ջանքերով լուծուեց արկերի հարցը:
Երկու շաբաթուայ ընթացքում նրանք տեղ հասցրին աւելի քան 500 արկ ու հրթիռ: Շահէնն իր հերթին կազմակերպեց վառելանիւթի մատակարարումը, ձեռք բերեց եւ տեղ հասցրեց մէկ ԲՄ-21: Մեր դրութիւնը բարելաւուեց:
Այս բոլորի մասին Շահէնը հաղորդում էր կենտրոնին:
Գարնան, սկզբից զգաւում էր թշնամու գորշակալների ակտիւացում շրջանում, որի գործունէութիւնն առաջին հերթին ուղղուած էր մեր հրետանու դեմ: Մարտի սկզբին որոշել էինք պատասխան հարուած հասցնել թշնամու «Ն» քաղաքին: Երեկոյան շարժուեցինք դէպի նախճրճք ընտրած կրակակէտը: Ճանապարհին մեքենայի շարժիչը լռուեց, իսկ կեսգիշերին անջատուեցին լոյսերը «Ն» քաղաքում ու նրան յարակից բնակավայրերում (թշնամին գիտէր գործողութեան ժամը): Թիրախի ճշգրտումը հնարաւոր չէր: Մեկ համազարկ տուեցինք հաշուարկուած եւ երեք համազարկ` մի փոքր փոփոխուած կրակաթուերով, եւ անմիջապէս մեքենան տեղափոխեցինք կառակայան: Յաջորդ օրը ԲՄի հրամանատար Աշոտ Յակոբյանը զեկուցեց, որ մեքեմշնայի ստուգման ժամանակ բակում շարժիչի իւղ է յայտբաբերուել: Այդ հարցը քննարկեցինք Շահէնի ու «Բեխաւոր»ի հետ: Որոշեցինք խստացնել գաղտնապահութիւնը ու մարտական մեքենակազմի հսկումը, եւ ես անցայ յաջորդ հարուածի նախապատրաստմանը: Բայց նորից հակառակորդը ճշգրիտ տեղեկեւթիւն էր ստացել մեր հրետանու տեղաբաշխման ու գործողութիւնների ժամկէտների մասին, եւ ինչպես ցոյց տուեցին յետագա իրադարձութիւնները, ջախջախիչ հարւած էր նախապատրաստուել մեր հրետանու դէմ:
Խորը գիշերին մեծ բրեզենտով ծածկուած եւ մարտական մեքենայի ձեւը կորցրած ԲՄ21ը ֆուրս բերեցինք անտառապատ մի ձոր: Առաւօտեան ժամը 9ին ուզում էինք կայանքը դուրս բերել կրակակէտ, երբ լսեցինք շարժիչների աղմուկ ու անմիջապէս տեսանք Կարաչինարի վրայով ուղիղ դեպի մեզ սլացող երկու ՄԻ-24: Հակաօդային ոչ մի միջոց չունէինք եւ ուղղաթիռների դէմ պայքարել չէինք կարող: Մեքենան այնքան լավ էր քօղարկուած, որ ռուս օդաչուները, տեղն իմանալով հանդերձ, կայանքը չէին տեսնում եւ ուղղակի հարուած չկաչողացան հասցնել: 25 րոպե նրանք պտտւում էին մեր գլխավերեւում ու մէկը միւսի հետեւից նուրսերով ու ունեցած միւս զենքերով խփում էին թաքստոցին, որից յետոյ հեռացան Գեանջայի ուղղութեամբ: Մեքենան մաղի նման ծակոտուած էր, պակետի փողերի մեծ մասի նէրքին մակերեսների վրայ բազմաթիւ ուռուցքներ էին առաջացել բեկորների հարուածից, բայց փողերը չէին ծակոտել:
Մոտ մեկ ժամ անց նոյն ուղղաթիռները նորից յայտնութցին ու այս անգամ գրոհեցին մեր ամենագործուն հրանօթը փակ կրակակէտում, Կարաչինարի կպած ձորերից մէկում: Ուղիղ հարուածով ոչնչացուեց մեր միակ «Ուրալ»ը, որը բարեբախտաբար արդէն բեռնաթափուել էր արկերից: Նոյն բախտին էր արժանացել հրանօթը: Կարաչինարի երկրորդ հրանօթը մահացու հարուած էր ստացել ռուսական տանկերի ու ինքնաշարժ հրետանու հետ մենամարտում:
Մեր ամբողջ հրետանին շարքից դուրս էր եկել: Դա արդէն կարող էր լայնածավալ յարձակման նախանշան լինել: Անհրաժեշտ էր ամէն գնով հրետանին վերականգնել: Ոչնչացուած «Ուրալ»ի անվնաս նմացած անիւները տեղադրեցինա ԲՄի վրայ ու կայանքը տեղափոխեցինք աւտոկայան: Նոյն օրը կարողացանք երկու հրանոթից մեկը հաւաքել եւ այն տեղափոխել ուրիշ կրակակետ ու քողարկել: Զինզգործ Բորեայի ու իմ օգնական Աշոտ յակոբեանի հնարամտութեան եւ ուրիշ տղաների ջանքերով ԲՄը մէկ շաբաթուայ ընթացքում վերականգնուեց, եւ մենք կարողացանք այս անգամ անսպասելի գիշերային դասական հարւաշ հասցնել «Ն» քաղաքին, որի բնակչութիւնը էակուացուեց: Մեր կենսունակութիւնը, իհարկէ, կատաղեցնում էր թշնամուն, ձախողում էին նրա ծրագրերը:
Սրանով ես ընդհատում եմ մեր մարտական առօրեայի նկարագրութիւնը, որ շատ կարող է երկարել եւ անցնում եմ հերոսական Շահումեանի պաշտպանութեան անկման պատճառներին:
Կարծում եմ, որ կարիք չկայ այստեղ թւարկելու Շահումեանի ողբերգութեան բազմաթիւ ու բազմազան ստոյգ պատճառներտ, դա հարցի ձեւական կողմն է, որը պայմանաւորւած էր մի քանի հանգամանքով.
1.Իշխող քաղաքական խմբաւորման ու Հ.Յ.Դ.ի միջեւ անհաշտելի բնոյթ կրող հակասութիւնները, որոնք իշխող խմբաւրման ջանքերով թշնամանքի են վերածւում:
2.«Անկախ» Հայաստանի «անկախ» նախագահի անողօք ու կատաղի պայքարը Հ.Յ.Դ.ի, մեր հեղինակաւոր կուսակցութիւններից մէկի դէմ ոչ թե միջկուսակցական պայքարի ընդունելւի եղանակներով եւ նախագահական պաշտօնական դիրքի չարաշահումով:
3.Հանրապետութեան նախագահի ու նրա անմիջական շրջապատի այն ժամանակուայ յստակ պարտուողական քաղաքականութիւնը եւ տրամադրութիւնները, որոնք դիտաւորեալ բացորոշ արտայայտւում էին մեր անձնազոհ ազգի գիտակցութեան վրայ հոգեբենական ճնշումգործադրելու նպատակով եւ որի գագաթնակէտը համընկնում է Շահումեանում, Մարտակերտում, Արծուաշէնում մեր կրած տխմար պարտութիւնների ժամանակաընթացքի հետ:
4.Շահումեանի շրջանը, որի ղեկավարութիւնը Հ.Յ.Դ.ի նուիրեալներն էրն, կաչծում եմայդ իսկ պատճառով յայտնուել էր հարազատ հօրը կորցրած ու խորթ մօր ձեռքին նայող զաւակի վիճակում, որին կարելի էր մի կտոր չոր հացով ու մի բաժակ ջրով պահել, դրանով բարոյական պարտքըկատարած համարել ու սպասել մինչեւ ազերինները բարեհաճեն մեր առաջնորդին ու նրա սպարապետներին Շահումեանի շրջան կոչուող գլխացաւանքից ու աւելորդ աանհանգստութիւնից ազատելու:
5.Պարզ է, որ պաշտպանութեան համակարգը իր ձեռքում պահող ՀՀՇի նուիրեալները չէին կարող հաշուի չառնել խմբաւորման առաջնորդի ու զինուած ուժերի գլխաւոր հրամանատարի տրամադրութիւններն ու «խորամիտ» քաղաքական մօտեցումները: Ինչպե՞ ս կարող էին նրանք քողարկուած անուշադրութեան չմատնել Շահումենաը, որը նախկին ԼՂԻՄի վարչատարածքային կազմի մեջ չէր մտնում, երբ իրենց առաջնորդը նոյնիսկ ԼՂՀանրապետութիւն չէր ճանաչում (Լեռնային Ղարաբաղ է սկսել անուանել) եւ այն Ադրբեջանի անբաժանելի մասն էր համարում ու ամէն կերպ ձգտում էր այդ գլխացաւանքից նոյնպես մի կերպ ազատուել:
Կար մէկ շատ լուրջ ստուերոտ երեւոյթ, որն այժմ էլ գործում է պաշտպանութեան համակարգում: Արհեստավարժ զինուորի մակարդակ չունեցող, նախկինում զինուորական գործի հետ ոչ մի առընչութիւն չունեցող ու այսօրվայ պղտոր ջրի երեսը դուրս եկած ու պաշտպանութեան համակարգ ներխուժած անձինք չէին գիտակցում եւ այսօր էլ չեն ուզում հասկանալ, որ պաշտօններում ստոյգ յաջողութեան հասնելու համար ոչ թե խելք է պէտք ընդհանրապես, որից նրանք, իհարկէ, զրկուած չեն, այլ այնպիսի խելք, որը անհրաժեշտ է այդ պաշտօնի համար:
Շահումեանի ողբերգութեան նախադէպը ոչ մի լուրջ գնահատական չստացաւ, չնայած ՀՀԳԽ ինչ որ անյաջող փորձեր կատարեց, եւ պէտք չէ բոլորովին զարմանալ, որ այն կրկնութիւններ ունեցավ: Իսկ դարդէն նշանակում է, որ ձեւաւորուել է ներկայ քաղաքական վարչակարգի ռազմավարութեան հիմնադրոյթներից մէկըէ այն տարածքներըց որոնց պաշտպանութիւնը մտքի, ուժերի կամքի գերլարուածութիւն էպահանջում, պէտք է ժողովրդից քօղարկուած ձեւերով յանձնել հակառակորդին: Իսկ ժողովրդին պարզապէս նայում ենորպէս նախագահին ու ՀՀՇին ձայն տուած ամբոխ…

ԴՆԵՊՐԻԿ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ