Գլխավոր

Ծննունդդ շնորհավոր, Զորավար:

Այսօր լրանում է իրավաբան, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս, հրթիռային-հակաօդային զորքերի հրամանատար Դնեպրիկ Բաղդասարյանի ծննդյան 85-ամյակը։

Քո բարի, ազնիվ և արժանապատիվ մարդկային կերպարը պատգամում է մեզ ապրել հայեցի ու հայրենատեր։

Մեր սրտերում միշտ կենդանի, մեր սիրելի Զորավար։

Փոխգնդապետ, խորհրդային բանակի սպա, հրետանավոր Դնեպրիկ  Բաղդասարյանն առաջիններից էր, ով ոչ միայն կանխատեսեց 20-րդ դարավերջի մոտալուտ պատերազմի վտանգը, այլեւ բացառիկներից մեկը Լեոնիդ Ազգալդյանի, Մովսես Գորգիսյանի եւ այլոց թվում, ովքեր սկսեցին Հայոց երկրի կերտման համար խիստ անհրաժեշտ գործը` բանակաշինությունը: Դնեպրիկ Սուրենի Բաղդասարյանը այն եզակի սպաներից էր, ով 1989թ. սեպտեմբերի մեկից քիմիական տեխնիկումում մարտական պատրաստություն էր ուսուցանում կամավորական ջոկատներին, որոնց կազմում էին Լեոնիդ Ազգալդյանի, Աշոտ Նավասարդյանի, Աղասի Արշակյանի, Կոնդի Վաչագան Չիբուխչյանի, «Մուսալ լեռ» Հայորդ նախագիծ ինստիտուտի ջոկատները։ Ընթերցել»